«Թրամփի ուղու» վրա գործելու է մաքսային ծառայություն․ ՊԵԿ նախագահ
Քաղաքական
«Թրամփի ուղու» վրա գործելու է մաքսային ծառայություն, ինչ վերաբերվում է դետալներին՝ դրանք դեռ քննարկման փուլում են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Այնուամենայնիվ, մեր մաքսային ընդհանուր քաղաքականությունը տոտալ է, այսինքն մենք մեր բոլոր սահմաններին առևտրի նույնացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում, որոնց մասին ես խոսել եմ»,– նշեց նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ԵԱՏՄ-ի կանոնները գործելո՞ւ են այդ ճանապարհին, թե ոչ, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Համաձայնագրի դրույթներն են հստակ ասում, որ մաքսային ծառայությունը գործելու է, դետալները հիմա քննարկում ենք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)