Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Գետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին 

ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն». ադրբեջանագետ

Հասարակություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Վերջին շրջանում հաճախ եմ մտածում, որ ամենից բարդը դա բարոյականության ու տրամաբանության բացակայության պայմաններում ապրելն է, շատ ավելի դժվար է, երբ այդ պայմաններում դու հանրային գործունեություն ես ծավալում։

Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն», երբ պետության ղեկավարության գլխավոր գործիքակազմը իրողությունների կեղծումն է ու անպատկերացների մասշտաբների հասնող սուտը։

«Հայաստանը անկախ է, քան երբևէ» գոռացողը այսօր Ադրբեջանի հրահանգով պատրաստ է օր առաջ հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից։

«Հայաստանը ինքնիշխան է, քան երբևէ» գոռացողը Ադրբեջանի պահանջով պատրաստ է Սահմանադրություն փոխել, ինչպես նաև անձամբ բառ բառ կրկնել Ադրբեջանի ղեկավարի բազմաթիվ թեզեր՝ ընդդեմ հայկական շահի։

«Աննախադեպ ու պատմական» խաղաղության մասին գոռացողը փաստացի ապահովում է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքներում՝ արդարացնելով դա բացառապես Ադրբեջանին հարմարավետ թեզերով։ Հենց այս «խաղաղության» ջատագովի կառավարման շրջանում Ադրբեջանի ղեկավարը ակտիվ շրջանառության մեջ դրեց «Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր զավթողական կոնցեպտը՝ դա դարձնելով հանրակրկթական ծրագրի մաս։ Ես էլ չեմ խոսում, որ հենց նրա օրոք ՀՀ-ն ենթարկվեց լայնածավալ հարձակման, սեպտեմբեր/2022:

Ժողովրդավարության մոլեռանդ ֆանատ ներկայացողը այսօր ամենակոպիտ ձևով ոտնահարում է ժողովրդավարական բոլոր արժեքներն ու ինստիտուտները, ավելին հայտարարում է՝ «կառավարությունը ես եմ»՝ թույլ չտալով որևէ այլակարծություն՝ հիմնված տրամաբանության ու պրոֆեսիոնալիզմի վրա։

Ժամանակին քաղբանտարկյալ եղածը այսօր ապահովում է Հայաստանում հենց քաղաքական հայացքների համար բազմաթիվ մարդկանց ապօրինի կալանավորումը։ Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, այդ մարդիկ չէին կալանավորվի, եթե հանդես չգային Փաշինյանին ուղղված «թթու խոսքերով»։

«Պադավատապետության» դեմ պայքարողը դարձավ հղի կնոջը հենց իր «պադավատապետությամբ» կյանքից զրկողը, հետո պարզվեց, այդտեղ ինքն ընդամենը «ուղևոր» էր։

Արդար և ազատ ընտրությունների համար պայքարողը դիմում է ամեն քայլի, որպեսզի այն տեղերում, որտեղ ընդդիմադիր գործիչները մանդատ են ստացել, չկարողանան մնալ իշխանության։ Նրանց դեմ հաճախ հենց ապօրինի կալանքն է կիրառվում՝ որպես միջոց։

Թալանի, կոռուպցիայի դեմ պայքարողները հայտնվեցին ամենախոշոր կոռուպցիոն սկանդալների կիզակետում, իսկ գերագույն գլխավոր պայքարողը այսօր պետբյուջեի հաշվին իր համար նախընտրական քարոզարշավ է անում, դե իսկ Սամվել Կարապետյանի հետ էլ անձնական հաշիվները ևս փակում է պետբյուջեի հաշվին։ Սրանք դեռ երևացող կողմերն են։

Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը։ Նա շատ պարզ խոստովանել է, որ այդ արշավի նպատակը եկեղեցին քանդելն է, իհարկե, դա անում է ընդգծված «քրիստոնեական» մեթոդներով։ Փաստացի, նրա կարգախոսն է՝ «Քրիստոսի անունից ընդդեմ քրիստոնեության»։

«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը դարձավ Արցախը Ադրբեջանին կազմում ճանաչողը ու Արցախի հարցի ամենադաժան «լուծման» իրագործողը, ավելին՝ հիմա հպարտանում է, որ պատերազմ է ապահովել, էթնիկ զտում, ուրախ է, որ էլ հայ չկա Արցախում՝ «Չկան հայեր, չկա խնդիր» սկզբունքի ներքո։

Այս շարքը թերևս շարունակելի է, բայց այստեղ ամենից կարևորը հենց հանրային արձագանքն ու մոտեցումն է «կեղծապետությանը»։ Ոմանք, իհարկե, շարունակում են հենց ինքնախաբեությամբ զբաղվելով չտեսնել կատարվողը, դա էլ է ընտրություն։ Ուղղակի կեղծիքն ու սուտը մի հատկություն ունեն՝ ռիսկերի կոծկումը չի վերացնում ռիսկերը, ավելին՝ խորացնում է դրանք, հետո այդ ամենը պայթելու է բոլորի աչքի առաջ՝ վնասելով մեզ ու մեր պետությանը։

Ես ունեմ համոզում՝ հայ հանրության մեծ մասը չի ընդունում կեղծիքը, չի ցանկանում ապրել դրա մեջ, ուղղակի դեռևս չի տեսնում խնդրի քաղաքական լուծման առաջարկ։ Հենց դա լինի, այս «կեղծապետության» ավարտը չի ուշանա։ Մենք արժանի ենք իրապես ժողովրդավար, խաղաղ ու հզորացող երկիր ունենալ, վստահ եմ՝ շատերն էլ պատրաստ են իրենց ջանքը դնել նման պետության կառուցման համար։ Ուղղակի դա հնարավոր չի տրամաբանության ու բարոյականության բացակայության ու մերժման պայմաններում»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Ամենադիտված