ՀՀ նախագահը բացառել է պատերազմը Հարավային Կովկասում
Քաղաքական
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Հարավային Կովկասում պատերազմն անհնար է։ Նա այս մասին հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։
Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանն այժմ աշխատում է բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։
«Ես նույնպես վստահ եմ, ինչպես միշտ ասում է վարչապետը [Նիկոլ Փաշինյանը], որ մենք խաղաղություն կունենանք տարածաշրջանում, Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային», - ասել է ՀՀ նախագահը։
Հարցին, թե հնարավո՞ր է պատերազմ Հարավային Կովկասում, Խաչատուրյանը բացասական պատասխան է տվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)