«Քանի Նիկոլը կա, նվաստացումն ու պարտությունն անպակաս են»․ Արթուր Խաչատրյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկախ ու ինքնշխան Հայաստանի իշխանությունները որոշել են սահմանային անցման դրոշմակնիքների վրայից հանել Արարատի նկարը։ Հավանաբար, դա Քըլըչի գալու գինն էր: Կամ Էրդողանն էր առավոտ զանգել ու որոշել հենց-նենց՝ հավեսի համար, նվաստացման հերթական դոզան սրսկել:
Դե հիմա պատկերացրեք ավելի լուրջ «փոխզիջման» համար Նիկոլից ինչե՜ր կպահանջեն: Օրինակ, որ ընտրություններից առաջ Նիկոլին գովեն ու Նիկոլի հետ համահունչ ժողովրդին ընդդիմությունով ու պատերազմով վախեցնեն: Քանի Նիկոլը կա, նվաստացումն ու պարտությունը մեր գլխից անպակաս են»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)