Կարեն Ավանեսյանն, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է. Կարապետ Պողոսյան
Բլոգոսֆերա
Գյումրեցի հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը մանրամասներ է հայտնել երեկ Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանի մասին։
«Երեկ Ալիեվի դեմ մահափորձ կատարած Կարեն Ավանեսյանը ծանր մանկություն է ունեցել, շատ վաղ տարիքում մայրը մահացել է, դպրոցում վատ է սովորել, բայց հետագայում երկու համալսարան է ավարտել կարմիր դիպլոմներով, ազատ տիրապետել է մի քանի լեզվի, չափազանց զարգացած է եղել, բայց ինքնամփոփ ու քիչ շփվող, ինչի համար շատերը տարօրինակ ու ծալապակաս են համարել։
Բնավորությամբ անզիջում է եղել ու երբեք, որևէ մեկի թելով չի թելվել։
Կարեն Ալբերտի Ավանեսյանին ցավոք չենք կարող օգնել, ինչպես Բաքվում հայտնված բոլոր հայ պատանդներին, բայց պետք է նրան հարգենք և չվատաբանենք, ինչպես երեկ շատերը արդեն սկսել էին։
Կարենն, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է»,– գրել է նա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան