Չենք թողնելու, որ դալաններում մարդ ծեծելը ետ գա. Դանիել Իոաննիսյան
Բլոգոսֆերա
Հակոբ Կարապետյանի վրա դիմակավորված հարձակման բոլոր հանցակիցները պետք է բացահայտվեն ու դատվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը :
Այդ թվում, պետք է քննվի դրա հավանական կազմակերպիչ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանի կապը միջադեպի հետ։
Խիստ հավանական է, որ ընդդիմադիր/քաղաքացիական ակտիվիստի վրա հարձակումը կազմակերպել է հենց Ավետիք Բաբայանը, քանի որ հարձակմանը նախորդել էր Կարապետյանի ու Բաբալյանի հեռակա վեճն ու Բաբալյանի կողմից բռնության սպառնալիքները (որոնք, փաստորեն, արագ իրականացվեցին)։
Մենք «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հետևողական ենք լինելու, որ դեպքը բացահայտվի և դրա ուղղությամբ իրավապահների գործողությունները ուշադիր դիտարկելու ենք։
Ընդորում, քանի որ քաղաքապետարանի պաշտոնյաներին նախապես հայտնի էր Բադալյանի խնդրահարույց պահվածքը, քննությամբ պետք է նաև պարզել, թե համայնքային իշխանությունների կողմից ի՞նչ է արվել այդ պահվածքը սանձելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ։
Հ.Գ. Չենք թողնելու, որ դալաններում մարդ ծեծելը ետ գա։ Եթե հիմա էլ չէ, ապա տարիներ անց կերևա, թե այս քրգործով ով ինչ արեց, իսկ ով ինչ չարեց, ոչինչ հավերժ գաղտնի չի մնում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան