«Ես գնահատում եմ Ձեր կարևոր դերը»․ Ալիևը՝ Թրամփին
Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով ադրբեջանա-ամերիկյան բարեկամության ճարտարապետ։
«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։
Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և ծնունդ առնող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է նա՝ X-ի իր էջում՝ հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը հանդես էր եկել գրառմամբ՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։Սա կլինի հավերժ բարեկամություն ինձ և, ամենակարևորը, ԱՄՆ-ի համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)