Հակամարտությունն Ուկրաինայում դժվար թե ավարտվի «կարճաժամկետ հեռանկարում»․ Գուտերեշ
Աշխարհ
Հակամարտությունն Ուկրաինայում դժվար թե ավարտվի «կարճաժամկետ հեռանկարում», երկրների դիրքորոշումները խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներում մեծապես տարբերվում են։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նրա մամուլի ասուլիսը տեղադրված է միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում։
«Ես լավատես չեմ Ուկրաինայում խաղաղ գործընթացի կարճաժամկետ հեռանկարների վերաբերյալ։ Ներկայումս կողմերի դիրքորոշումները շատ առումներով անհամատեղելի են», - ասել է պաշտոնյան: Նա ընդգծել է՝ ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։
Դժվար հաղթահարելի տարաձայնություններից մեկը, Գուտերեշի խոսքով, տարածքային հարցի վերաբերյալ դիրքորոշումն է: «Ռազմական գործողությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն դեռ որոշ ժամանակ», - կարծում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից