Վանաձորում 34-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի
Հասարակություն
Սեպտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Սուրեն Ղ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Արմենուհի Թ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)