ԵՄ-ն ռուսական ակտիվներն Ուկրաինային օգնելու համար օգտագործելու նոր տարբերակ է ուսումնասիրում
Աշխարհ
Եվրոպական երկրները ուսումնասիրում են սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու համար օգտագործելու նոր տարբերակ, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը։
Նշվում է, որ ԵՄ երկրները հույս ունեն օգտագործել բելգիական Euroclear դեպոզիտարիայում կանխիկ մնացորդներ դարձած միջոցները՝ եվրոպական զրոյական տոկոսադրույքով պարտատոմսեր գնելու համար։
Թերթի տվյալներով՝ Euroclear-ում պահվող 194 միլիարդ եվրո ռուսական ակտիվներից 170 միլիարդը մարվել է և դարձել կանխիկ մնացորդներ։ Ուկրաինան միջոցները կստանա տրանշերով։
Առաջարկվում է նաև ֆինանսավորման մեխանիզմների կառավարման հատուկ գործիք, որը կարող է թույլ տալ մասնակցել նաև Եվրամիությունից դուրս գտնվող երկրներին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից