Արտաշատցի տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփի 326 բույս, նաև` մարիխուանա․ ՆԳՆ
Հասարակություն
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցնում և թմրամիջոց պատրաստում։ Սեպտեմբերի 15-ին, Տեղեկությունը հաստատվեց. տղամարդու տան բակում՝ ակնհայտ տեսանելի վայրերում դրված էին կանեփի բույսեր և կանեփի չորացված զանգված։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվեց կանեփի 326 բույս: Տանտերը նաև ներկայացրեց 61 գրամ կանեփանման զանգվածով երեք փաթեթ ու հայտնեց, թե մարիխուանան պատրաստել է ինքը` իր օգտագործման համար։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)