Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարարները
Հասարակություն
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։03-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 300 մետր) և մոտեցրել անձնական ավտոմեքենային։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)