Վարուֆակիսը Ֆոն դեր Լյայենին անվանեց «ռազմական հանցագործ»
Քաղաքական
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միլիտարիզացիոն քաղաքականության հետևանքով «ռազմական հանցագործ» է։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Հունաստանի նախկին ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը։ Նրա խոսքով՝ ֆոն դեր Լյայենը Եվրոպային մղում է գերմանական Rheinmetall ընկերությունից տանկեր գնելու՝ վարկային միջոցներով։
Վարուֆակիսը համոզված է, որ այդ տանկերը ոչ Եվրոպային, ոչ էլ Ուկրաինային իրականում անհրաժեշտ չեն։ Նա խստորեն քննադատել է Եվրահանձնաժողովի ղեկավարին՝ մեղադրելով նրան անպատասխանատու և վտանգավոր որոշումների մեջ։
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է անցկացնել քվեարկություն ֆոն դեր Լյայենի նկատմամբ անվստահության հարցով։ Նրա դեմ արդեն հանդես են եկել «Եվրոպայի հայրենասերներ» և «Ձախեր» խմբակցությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)