Լուկաշենկոն զգուշացրեց՝ լեզվական սահմանափակումները կարող են բարդ հետևանքներ ունենալ
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսերենի սահմանափակումը վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել։ Նրա խոսքով՝ հենց լեզվական քաղաքականությունն է դարձել ուկրաինական հակամարտության պատճառներից մեկը։ «Ինչու արգելել մարդկանց խոսել իրենց լեզվով։ Դուք պարզապես թշնամացնում եք հասարակությանը», — ընդգծել է նա։
Լուկաշենկոն նշել է, որ այս հարցը քննարկել է նաև ամերիկացի պաշտոնյաների հետ՝ շեշտելով, որ նման մոտեցումները միայն խորացնում են հակասությունները։ Նա վստահեցրել է, որ Բելառուսում լեզվի կիրառման հարցում որդեգրված է հավասարակշռված ու զգուշավոր քաղաքականություն։
«Աստված մի արասցե, եթե մենք սկսենք լեզվական խնդիրը ճնշել՝ դա մեծ դժբախտության կհանգեցնի», — հայտարարեց Բելառուսի առաջնորդը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախագահական ապագա թեկնածուները պետք է պատրաստ լինեն անձնական կյանքից հրաժարվել հանուն երկրի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)