ԵՄ արտաքին քաղաքականությունը թշվառ վիճակում է. Ռյաբկով
Աշխարհ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականությունը գտնվում է խղճուկ ու անկարող վիճակում։ Նա այսպես մեկնաբանել է ԵՄ-ում քննարկվող հերթական՝ 19-րդ հակառուսական պատժամիջոցների փաթեթը։
Դիվանագետի խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաները ոչ միայն զուրկ են ինքնուրույնությունից և ողջախոհությունից, այլև հաճույք են ստանում իրենց անգործունակության բացահայտ ցուցադրումից։ Նա հավելել է, որ եվրոպական հասարակությունն էլ ինքն իրեն նվաստացրել է՝ կորցնելով հասկացությունը, թե քաղաքակիրթ միջավայրում ինչն է թույլատրելի և ինչն՝ անթույլատրելի, գրում է Лента.ру-ն։
Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթը կվերաբերի կրիպտոարժույթներին, բանկային համակարգին և էներգետիկ ոլորտին։ Բրյուսելը նաև մտադիր է արագացնել ռուսական վառելիքից հրաժարվելու գործընթացը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից