Լեհաստանը արտաքսում է Վարշավայում դրոն գործարկած ուկրաինացուն
Քաղաքական
Լեհաստանի ոստիկանությունը հայտնել է, որ Վարշավայում դրոն գործարկած 21-ամյա Ուկրաինայի քաղաքացին կդեպորտացվի երկրից։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել օդային երթևեկության կանոնների խախտման համար, իսկ գործը փոխանցվել է սահմանապահ ծառայությանը։
Դեպքի պահին նրա հետ եղել է նաև 17-ամյա Բելառուսի քաղաքացիուհի։ Նա հարցաքննվել է որպես վկա և ազատ արձակվել։
Պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, երբ Լեհաստանի անվտանգության ծառայությունը Բելվեդեր պալատի վերևում նկատել է անօդաչու թռչող սարք։ Դրոնն անմիջապես վերադարձվել է օպերատորներին, որոնք կարճ ժամանակ անց ձերբակալվել են, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)