Ռազմավարական ներդրումներ են կատարվում մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ծրագրում․ ԲՏԱ նախարար
Հասարակություն
Այսօր մասնակցել եմ ԲՏԱ նախարարության և «Սիսկո Ինթերնեշնլ Լիմիթեդ» ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Իմ խոսքում ընդգծել եմ, որ պետության համար կարևոր է Հայաստանում գործող ցանկացած տեխնոլոգիական ընկերության գործունեությունը, սակայն առանձնահատուկ գնահատանքի է արժանի այն փաստը, որ որոշ ընկերություններ նաև ռազմավարական ներդրումներ են կատարում մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ծրագրերում՝ ուղղված մասնագիտական ներուժի զարգացմանը, կրթության և նորարարության խթանմանը։
Հուշագրով նոր հնարավորություններ ենք ընձեռում աշակերտներին և ուսանողներին հասանելիություն ունենալու ժամանակակից տեխնոլոգիական կրթական ծրագրերին՝ կիբեռանվտանգությունից մինչև ցանցային ավտոմատացում:
Այս ակադեմիական նախաձեռնության ներդրումը Հայաստանի կրթական համակարգում կնպաստի երիտասարդ սերնդի տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը և երկրի թվային վերափոխման գործընթացի առաջխաղացմանը»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)