«Աստանայի ամենաէժան կոսմետոլոգը» խեղաթյուրել է կնոջ դեմքը
Հասարակություն
Ղրիմից 33-ամյա Մարգարիտան դարձավ Կազախստանում անօրինական ծառայություններ մատուցող կոսմետոլոգի զոհը։ «Աստանայի ամենաէժան կոսմետոլոգ» մականունը ստացած մանկաբույժը նկուղային սենյակում առանց որևիցե լիցենզիայի նրա դեմքին միաժամանակ ներարկել է չորս տարբեր պատրաստուկ։
Միջամտությունից հետո կնոջ դեմքը ուռել է, ինքնազգացողությունը վատացել։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են վարակ, նյարդաբանական և իմունային բարդություններ, ինչպես նաև գրեթե եռակի վատթարացած տեսողություն։
Ներկայում Մարգարիտան բուժվում է Մոսկվայում՝ արդեն ծախսելով ավելի քան մեկ միլիոն ռուբլի։ Իսկ կոսմետոլոգը հրաժարվել է վերադարձնել գումարը կամ փոխհատուցել վնասը և նույնիսկ ավելացրել է նրան «սև ցուցակում», հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)