Վրաստանը լիովին մարեց պատմական պարտքը Ռուսաստանի առաջ
Քաղաքական
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ երկիրը ամբողջությամբ մարել է Ռուսաստանի նկատմամբ ունեցած պատմական պարտքը։ Փետրվարին պարտքը կազմել էր մոտ 3,9 միլիոն դոլար, սակայն օգոստոսին պարտքային ցուցանիշում արդեն նշվել է «прочерк», ինչը նշանակում է պարտավորությունների ավարտ։
Այս պարտքը ձևավորվել էր Վրաստանի անկախության առաջին տարիներին։ 2004-ի հուլիսին այն վերակառուցվել էր համաձայն Պարիժյան ակումբի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության։ Ընդհանուր գումարը գերազանցել էր 225 միլիոն դոլարը՝ ներառելով մինչ 1999 թվականը վերցված վարկերը, դրանց կուտակված տոկոսները և հետագա վճարումները։
Բացի Ռուսաստանից, Վրաստանը տարիների ընթացքում մարել է նաև պարտքերը Թուրքիային, Կազախստանին, Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին։ Այնուամենայնիվ, երկրի արտաքին պետական պարտքը շարունակում է մնալ բարձր․ միայն Ֆրանսիային Վրաստանը պարտք է ավելի քան 850 միլիոն դոլար, իսկ ընդհանուր պետական պարտքը գերազանցում է 10 միլիարդը, հայտնում է Риа Новости-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)