Մբապեն 50-րդ գոլն է խփել «Ռեալի» մարզաշապիկով
Սպորտ
Կիլիան Մբապեի համար «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի հանդիպումը պատմական էր:
Ֆրանսիացին իր 50-րդ գոլն է խփել «Ռեալի» մարզաշապիկով, իսկ Չեմպիոնների լիգայում գոլերի թիվը հասցրել է 57-ի: Մբապեն Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուների ցանկում շրջանցել է Ռուդ վան Նիստելռոյին ու հավասարվել Թոմաս Մյուլերին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի տիտղոսը չնվաճած ֆուտբոլիստների շրջանում մրցաշարի գլխավոր ռմբարկու:
Մբապեն Չեմպիոնների լիգայում «Մոնակոյի» կազմում խփել է 6, ՊՍԺ-ի կազմում՝ 42 և «Ռեալի» կազմում՝ 9 գոլ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից