Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել Գերմանիայում Առյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. Մանրամասներ Էդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը 

Նիկոլը գնում է արտահերթ ընտրությունների. Աղասի Ենոքյան

Բլոգոսֆերա
Մինչ ընդդիմությունը դանդաղ ու դինջ պատրաստվում է հերթական ընտրությունների, Նիկոլին արագ է պետք թարմացված լեգիտիմությունը նոր չարագործությունների համար
Նիկոլը գնում է արտահերթ ընտրությունների
Մոլորություն կա, թե արտահերթ ընտրությունները ձեռնտու է ընդդիմությանը, իսկ Նիկոլը հանգիստ կավարտի իր ժամկետը, որից հետո՝ 2026-ի ամռանը, նա կգնա նոր ընտրությունների, փորձելով օգտագործել վարչական, լրատվական, ուժային, «ֆեյք ընդդիմությունների» ռեսուրսները, սակայն այդ ժամանակ «իրական ընդդիմությունը» նախապատրաստված կլինի, կբռնի չարագործի ձեռքը եւ թույլ չի տա, որ նա շարունակի իր դավաճանական գործունեությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Իրականում, արտահերթ ընտրությունները ձեռնտու են ընդդիմությանը միայն այն պայմանով, եթե ընդդիմությունն արդեն իրականացրել է իշխանափոխություն՝ իմպիչմենթի կամ այլ եղանակներով, ինքն է տիրապետում իշխանական լծակներին եւ ինքն է կազմակերպում ընտրությունները: Այժմ որոշակի գործոններ կան, որոնք հուշում են, որ Նիկոլն ինքն է պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների։
-Թուրք–ադրբեջանական պահանջները
Թուրքիայի ԱԳ նախարարն արդեն հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հուշագրի ստորագրությունն է հայ-թուրքական հարաբերությունների բացման պայմանը, իսկ դա իրականանալու է հաջորդ տարվա առաջին կեսին։ Եթե սա Նիկոլին ուղղված հրաման չէ, ապա հատուկ ինֆորմացիոն արտահոսք է այն մասին, որ Թուրքիայի ղեկավարությունն ավելի տեղյակ է Հայաստանի ներքին գործերից, քան Հայաստանի քաղաքական ուժերը։ Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը մինչեւ ամառ պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունը։ Չնայած տարբեր իշխանականների հնչեցրած պնդումներին, թե սահմանադրական հանրաքվեն չի լինելու ընտրությունների օրը, այդ հայտարարությունները սուտ են, քանի որ Նիկոլը ռիսկ չի անի լրացուցիչ անգամ գնալ հանրային մոբիլիզացիայի եւ հանրային կամարտահայտության լայնածավալ փորձի, ինչպիսին լինելու է սահմանադրական հանրաքվեն, մանավանդ որ, այդ դեպքում տարբեր իշխանականներն ու թաղային հեղինակությունները մեծ շահագրգռություն եւ ոգեւորություն չեն ունենում։ 2003թ. հանրաքվեի տապալումը ցույց տվեց, որ սահմանադրության փոփոխության այդպիսի ֆորմատը չի հաջողում։ Սահմանադրությունը կհաջողվի փոխել միայն այն դեպքում, եթե հանրաքվեն անցկացվի ընտրությունների օրը։ Այսպիսով, թուրք պաշտոնյաների տված տեղեկատվական արտահոսքից պարզ է դառնում, որ Նիկոլը պարտավորվել է փոխել Սահմանադրությունը (քանի որ դա է Խաղաղության համաձայնագրի Ալիեւի նախապայմանը), ուրեմնեւ՝ ընտրությունները անցկացնել մինչեւ հաջորդ տարվա կեսը։ Իսկ դա նշանակում է արտահերթ ընտրություններ։
-Փոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտը
Թուրքերը եւ ադրբեջանցիները շտապում են, քանի որ ներկա իրավիճակը խիստ նպաստավոր է Հայաստանի հանդեպ հետագա էքսպանսիայի համար։ Երբ արդեն հայտարարեն Խաղաղության նոբելյան մրցանակաբաշխության արդյունքները, մեծ է հավանականությունը, որ արդեն կանցնի Թրամփի՝ որպես Մեծ Խաղաղարարի էյֆորիան, որտեղ կարեւոր նշանակություն է տրվում նաեւ նրա ներկայությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի (այլ տվյալներով՝ Ալբանիայի) հետ ստորագրված խաղաղության մեմորանդումին։ ԱՄՆ-ն՝ որպես աշխարհի հիմնական իմպերիա, թերեւս կվերհիշի, որ իր արտաքին քաղաքականության տեսլականը ոչ թե Նոբելյան մրցանակներն են, այլ ուրիշ իմպերիաների, այդ թվում նաեւ՝ թուրանական իմպերիայի գոյացումը թույլ չտալն է։ Իհարկե, մյուս կարեւոր գործոնը ռուս-ուկրաինական պատերազմի որոշ զարգացումների դեպքում Ռուսաստանի համար Թուրքիայի դերի նվազեցման, եւ դրա հետ կապված՝ Անկարայի ամենաթողության դեմն առնելն է։ Իսկ այստեղ հաշվարկը գնում է ոչ թե տարիներով, այլ շաբաթներով ու օրերով։ Այնպես որ, Թուրքիան, ուրեմնեւ՝ Նիկոլը, պետք է շտապի, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստավոր է նրա համար։
Խաղաղության հուշագիրը
Տարածված մտայնություն կա, թե Խաղաղության հուշագիրը Նիկոլին անհրաժեշտ է ընտրությունների համար, մինչդեռ այդ պայմանագրի ստորագրումն անընդհատ ձգձգվում է։ Իրականում նրան անհրաժեշտ է ունենալ ցանկացած թուղթ, որը ինքը կարող է ներկայացնել որպես խաղաղության հավաստագիր։ Ալիեւի հետ Վաշինգտոնում ստորագրված թուղթը, որը ստորագրել է նաեւ Թրամփը՝ որպես վկա, Նիկոլն արդեն իր ընտրազանգվածին հաջողությամբ ծախում է որպես Հայաստանում հաստատված հավիտենական խաղաղության երաշխիք։ Այնպես որ, նա կարող է այլ թղթերի կարիք այս պահին չունենալ։ Նոր լեգիտիմություն է պետք նոր զիջումների համար Հիշենք, որ Արցախը դատարկելու եւ Ադրբեջանին հանձնելու համար Նիկոլին պետք էր իր լեգիտիմության հաստատում, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքում այն կտրուկ անկում էր ապրել։ Դրա համար նա նախաձեռնեց 2021թ. արտահերթ ընտրությունները (թեեւ դրա առաջարկը եկավ Քոչարյանի կողմից), որպեսզի վերականգնի իր մանդատը ու կարողանա հանձնել Արցախը։ Առջեւում սպասվում են նոր դավաճանություններ ու նոր հանձնումներ։ Մասնավորապես, հստակեցված չէ TRIPP կոչվող Զանգեզուրի միջանցքի ուղին։ Ռուսները հաստատակամ են, որ չեն դուրս գալու Իրանի սահմանից եւ թույլ չեն տալու Մեղրիով որեւէ միջանցք։ Դրա համար էլ միջանցքը, օրինակ, կարող է անցնել Վայքով, որտեղ ռուս սահմանապահներ չկան, եւ դրանով ողջ Սյունիքը կկտրվի Հայաստանից ու փաստացի կհանձնվի Ադրբեջանի ողորմածությանը։ Ադրբեջանը դա պետք է արագ անի, ու դրա համար պետք է, որ Նիկոլը թարմացնի իր լեգիտիմությունը, ժողովրդից ստանա նոր մուրճ ու նոր «երկաթե մանդատ», որպեսզի լեգիտիմ իրավունք ունենա այդ դավաճանությունն իրականացնելու (իզուր չէ, որ նորից սկսել է շրջանառել մուրճով նկարները)։
Ընտրակաշառքները
Հայաստանում Նիկոլն արդեն սկսել է պետության հաշվին շատ խոշոր ընտրակաշառքներ բաժանել։ Վերջերս սկսեցին շրջանառվել պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու մասին քննարկումները։ Դրա ազդեցությունը պետք է օգտագործել հենց հիմա, հետո արդեն այն անհրաժեշտ քարոզչական ուժը չի ունենա։ Իսկ բանակը անընդհատ կրճատելը շատ դժվար է, եթե մի քանի ամսից եւս 6 ամսով կրճատի բանակը, ապա բազմաթիվ սպաներ անգործ կմնան ու կհամալրեն դժգոհների շարքերը, ուրեմն՝ այս ընտրակաշառքը պետք է աշխատեցնել հենց հիմա։ ՀԷՑ-ը խլելուց հետո քաղաքացիները հոսանքի փող չեն մուծում։ Պարզ է, որ Նիկոլը ՀԷՑ-ն ի վերջո վերադարձնելու է իր տերերին, նրանք էլ թերեւս կսկսեն այս վարձավճարները հավաքել, իսկ հիմա շատ պողոսներ շնորհակալ են Նիկոլին, որ իրենց ազատել է այս մուծումներից։ Արդեն երկար ժամանակ է, ինչ «կարմիր գծերի» համար գումարներ չեն մուծվում։ Վարկային ներումներ ու արձակուրդներ են հաստատվել բազմաթիվ վարկերի համար (ըստ որոշ տվյալների՝ շուրջ 500 մլն դրամի կարգի)։ Թերեւս, շատ մոտ ապագայում եւս բյուջեի հաշվին նորանոր նմանատիպ ընտրակաշառքներ կբաժանվեն ժողովրդին: Նիկոլն ակնկալում է, որ այս ամենի համար քաղաքացիները իրեն շնորհակալ կլինեն ու ձայն կտան, իսկ որ արդյունքում դատարկվում է բյուջեն՝ դա արդեն հետագայում լուծվելիք խնդիր է, որի մասին այս պահին նա չպետք է մտածի։ Մյուս կողմից բյուջեի առաձգականությունը անսահմանափակ չէ, եւ շատ արագ պետք է լուծել իշխանության հարցը, անցկացնել արտահերթ ընտրությունները եւ շտապ սկսել այս գումարները հետ բերել։ Թերեւս, Նիկոլը արտահերթ ընտրությունների մասին կհայտարարի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում։
- Քաղբանտարկյալները եւ պստիկ դեմոկրատը
Հայաստանի բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով։ Եթե Նիկոլը որեւէ գործչից իր իշխանության համար փոքր-ինչ վտանգ է տեսնում, նրան ձերբակալում է։ Սակայն քաղբանտարկյալների հոծ զանգվածները իրենց հերթին զգալի ներքին անկայունություն են առաջացնում։ Ավելին, այն էապես խաթարում է Նիկոլի՝ որպես «պստիկ դեմոկրատի» իմիջը։ Ընտրություններից հետո Նիկոլը կրկին ստիպված է լինելու հեծնել իր ժողովրդավարության ձիուկը։ Այս դեպքում քաղբանտարկյալների առկայությունը նրան խանգարելու է, եւ Նիկոլը արտահերթ ընտրություններից հետո թերեւս կարող է թուլացնել Սամվել Կարապետյանի, Բագրատ եւ Միքայել սրբազանների, «18 անմեղների», այլ քաղբանտարկյալների խափանման միջոցները, իհարկե, անվերջ շարունակելով դատավարությունները։ Սա կարող է բերել ներքին լարվածության որոշակի թուլացման։
-Ընդդիմությունը պատրաստ չէ
Ընդդիմությունը պատրաստվում է հերթական ընտրություններին, ըստ այդմ բաշխելով իր ռեսուրսները եւ կազմակերպելով նախընտրական արշավը։ Հերթական ընտրությունների մասին է հայտարարել Ռոբերտ Քոչարյանը, իսկ ամենահեռանկարային համարվող նոր կազմակերպվող ուժի՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդներից մեկը խոսել է «268 օր հետո», այսինքն հերթական ընտրություններից հետո փոփոխությունների մասին։ Ի դեպ, այս նոր ձեւավորվող ուժի վարկանիշը դանդաղ, բայց անշեղորեն աճում է։ Չի բացառվում, որ եթե հերթը հասնի հերթական ընտրություններին, այն կտրուկ կգերազանցի ՔՊ-ին, եւ Նիկոլն, իհարկե, պետք է դրա դեմն առնի արտահերթ ընտրություններով։ Այդ պայմաններում ընդդիմությունն անպատրաստ կլինի եւ կպարտվի անգամ արդար հաշվարկի դեպքում։
Մոսկվայի ազդեցությունը
Ենթադրվում է, որ այս ընդդիմադիրների՝ «Հայաստան» դաշինքի եւ Սամվել Կարապետյանի կազմակերպությունների ետեւում կանգնած է Ռուսաստանը, եւ հենց Կրեմլի խորհրդով է, որ սրանք չեն գնում քաղաքական սրացման, այլ դանդաղ ու դինջ պատրաստվում են հերթական ընտրություններին։ Արտահերթ ընտրությունները անակնկալի կբերեն ոչ միայն ընդդիմադիրներին, այլեւ Մոսկվային, ով չի հասցնի մտածված ռազմավարությունն իրականացնել, անհրաժեշտ միջամտություններն ու լծակները կիրառել։
Մեծ խառնաշփոթ ՔՊ–ում
Նիկոլը արդեն իսկ մեծ խառնաշփոթ է առաջացրել իր թիմակիցների շրջանում, ինչի նպատակը քաոսում կառավարելու իր հմտության կիրառումն է եւ միակամության մեջ ճեղքում թույլ չտալը։ ՔՊ-ականները շփոթված են, չգիտեն, թե հիմա որոնք են լոյալության չափանիշները, ինչ պետք է անեն, որպեսզի մնան իշխանության մեջ։ Սեպտեմբերի 20-ի ՔՊ համագումարից որոշ ժամանակ անց այս ցեխաջուրը կարող է մաքրվել, այս հարաբերությունները կարող են պարզվել եւ կառավարող որոշ կարկառուններ վերանայեն իրենց վերաբերմունքը Նիկոլի նկատմամբ։ ՔՊ-ից անասնագողություն եւ իրենից հիասթափություն թույլ չտալու համար անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, քանի դեռ սրանք չեն հասկացել, թե ինչ է կատարվում։
Իհարկե, կան որոշ գործոններ, որոնք դեմ են արտահերթ ընտրությունների տրամաբանությանը։ Դրանցից առաջինն այն է, որ հերթական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ իմաստ չունի արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Մյուս գործոնն այն է, որ հիմա որեւէ առիթ չկա արտահերթի համար։ Սակայն վերը նշված արգումենտները հենց այն մասին են, որ անկախ առիթից, կամ հերթական ընտրությունների մոտիկությունից, Նիկոլը լրջագույն պատճառներ ունի արտահերթը կազմակերպելու եւ մեծ շանսեր ունի այս պահին, կամ մոտակայքում այնտեղ հաղթելու համար, եւ ուրեմն նա կստանա իր հերթական արտահերթ «երկաթյա մանդատը»։ Հիշենք, որ 2018թ.-ին Նիկոլը իշխանության եկավ արտահերթ ընտրություններով, 2021թ.-ին իր լեգիտիմությունը վերահաստատեց արտահերթ ընտրություններով, եւ ամեն անգամ երկրում գործեց չարագործությունների ու ավերածությունների հերթական բաժինը։ Նոր ավերածությունների, օրինակ՝ Սյունիքը հանձնելու համար, նոր լեգիտիմություն է պետք։ Նիկոլի կողմից պատրաստվող աղետի մասշտաբը ցույց կտա՝ արդյո՞ք այս արտահերթ ընտրություններից հետո, հետագա չարագործությունների համար, նոր լեգիտիմություն ստանալու համար նոր արտահերթներ նրան պետք չեն լինի։
Աղասի Ենոքյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել ԳերմանիայումԱռյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. ՄանրամասներԷդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում էԽաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել Հազվագյուտ իրադարձություն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 60 տարին մեկ․ ինչ կբերի Կարմիր Կրակե Այծը կենդանակերպի բոլոր նշաններին Օձը հասել է բնակելի շենքի 7-րդ հարկ և խցանվել լոգարանումՊետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ) Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենաՌուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքըՉեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ) Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըՊենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունըԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներումՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Տարածված բակտերիան կարող է 1,6 անգամ մեծացնել աղիների քաղցկեղի վտանգըՆշվել են գրիպով վարակվելու ամենաբարձր ռիսկ ունեցող մասնագիտություններըԱլիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ) Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո ռուս նավաստի է անհետ կորելԾեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ Ինչո՞ւ է աշնանը յուղոտ սնունդ ուտելու ցանկությունն ուժեղանում․ սննդաբանի պարզաբանումըԿրթական բարեփոխումների 19%-անոց արդյունքը․ PISA-ն բացահայտում է կրթության ոլորտի ճգնաժամը (տեսանյութ) Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը Ինչու է խորհուրդ տրվում աշնանը սպիտակեցնել պտղատու ծառերի բներըՀայտնաբերվել է թոքերի հազվադեպ հիվանդության բուժման նոր դեղամիջոցԽստացվել է սահմանը հատելու կարգը․ որոշ դեպքերում կարգելվի երկրից մեկնել․ Չինաստան Պուտինի ելույթի անսպասելի կադրը, Լիբիայում վթար ու Վարշավայի հսկա մուսը (տեսանյութ)
Ամենադիտված