Կասկածի մեծ դուռ է բացվում քո ուղղափառության և ճշմարիտ հավատքի մասին․ հոգևորականը՝ Տեր Արամին
Բլոգոսֆերա
Տեր Արամ Բաղումյանը գրում է․
«Տեր Արամ (Ստեփան Ասատրյան) երեկ երեկոյան, դժբախտաբար, առիթ ունեցա դիտելու քո հարցազրույցը՝ իր, մեղմ ասած, հակաեկեղեցական դիրքորոշմամբ հայտնի և «անկախ» լրագրող Պետրոս Ղազարյանի հետ։ Չցանկանալով անդրադառնալ այն դավանաբանական լուրջ շեղումներին, որոնք հնչում են քո կողմից, և որոնք արդեն իսկ կասկածի մեծ դուռ են բացում քո ուղղափառության և ճշմարիտ հավատքի վերաբերյալ՝ դրանց քննությունը թողնում եմ մեր Եկեղեցու վարդապետներին։
Նախևառաջ ցանկանում եմ հիշեցնել, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին ընտանիք է՝ իր հոգևորականներով և հավատացյալներով, և չի կարելի այն համեմատել եռացող կաթսայի հետ։ Այդպիսի բան կարող է լինել միայն ոմանց գլխում՝ նրանց, ովքեր սին խոստումներից և սին փառքից կարող են կորցնել իրենց, ինչպես Հուդան, որ կուրացավ դրամի փայլից»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան