ԱՄՆ-ում զինված անձը կրակ է բացել ոստիկանների խմբի վրա․ երեք ոստիկան է զոհվել
ԱՄՆ
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ երեք ոստիկան է զոհվել։ Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է նահանգային ոստիկանության կոմիսար Քրիստոֆեր Փարիզը։
Դեպքը տեղի է ունեցել Յորք շրջանի Կոդորուս գյուղում։ Հեռուստաընկերության աղբյուրների համաձայն՝ ոստիկանները ձերբակալման գործողություն էին կատարում, երբ մի տղամարդ, որի ինքնությունը դեռևս պարզված չէ, կրակ է բացել նրանց վրա։
Երկու ոստիկան այժմ հոսպիտալացված է ծանր վնասվածքներով։
Հարձակվողը սպանվել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)