ԱՄՆ առաջին տիկինը և Անգլիայի թագուհին խնջույքին ներկայացել են Ուկրաինայի դրոշի գույներով զգեստներով
ԱՄՆ
Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի կինը՝ Կամիլան, և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը պետական ճաշկերույթին ներկայացել են կապույտ և դեղին հագուստով, գրում է Sky News-ը։
Ըստ հեռուստաալիքի՝ միջոցառման ժամանակ թագավորը անդրադարձել է առևտրին, Ուկրաինային և շրջակա միջավայրի պաշտպանությանը։
Միապետը նշել է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն «միասին են կանգնել բռնապետության ուժերի դեմ» Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, և այժմ, երբ բռնապետությունը կրկին սպառնում է Եվրոպային, նա ասել է, որ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները միասին են աջակցում Ուկրաինային՝ «ագրեսիան կանխելու և խաղաղությունն ապահովելու համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)