Արդյո՞ք Փաշինյանն ունի Դոնալդ Թրամփի «WhatsApp»-ի համարը
Քաղաքական
Լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արդո՞ք նա ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «WhatsApp»-ի համարը։
Փաշինյանը, ի պատասխան, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ նշելով, որ չի ցանկանում հրապարակել իր հեռախոսային կոնտակտների ցանկը։
«SMS–ը կարող եմ հրապարակել, բայց, ըստ պատեհության, իսկ կոնտակտների ցանկը չեմ կարող հրապարակել»,– ասաց նա։
Լրագրողը նաև հարցրեց՝ եթե Դոնալդ Թրամփի «WhatsApp»-ի համարը ունեք՝ կգրե՞ք իրեն, կհարցնե՞ք, թե ինչու է Հայաստանն իր զրույցներում անվանում Ալբանիա, փաստորեն Ձեզ էլ՝ ալբանացի։
«Ցանկացած երկրի ղեկավար և ցանկացած մարդ իր վրիպակն, ըստ պատեհության, ուղղում է, և ԱՄՆ նախագահն արդեն իսկ դա արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառմամբ»,– պատասխանեց վարչապետը։
Փաշինյանը նաև խոստովանեց, որ ինքն էլ է հաճախ շփոթվում։ Օրինակ՝ վերջերս կառավարության նիստին բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի փոխարեն ինքը հիշատակել էր ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նշան Մունչյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)