ՀՀ-Թուրքիա որևէ բանակցության մեջ սահմանահատման կնիքի հարցը չի քննարկվել․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան այցի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։
«Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,- ընդգծեց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)