Կառավարությունը գումար հատկացրեց մարզերում քամու հետևանքով վնասված տանիքները նորոգելու համար
Հասարակություն
ՀՀ կառավարությունը Հայաստանի 7 մարզում առաջնահերթ լուծում պահանջող 13 ծրագրի համար բյուջեում վերաբաշխում կատարեց։ Որոշումը գործադիրի նիստում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«13 ծրագրի համար կհատկացվի 639,3 մլն դրամ։ Հրատապ կարիքներ կան Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում»,-նշեց Խուդաթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք ներառում են Ապարան համայնքում քամու հետևանքով վնասված տանիքների նորոգման, Արմավիրի բնակելի շենքերում տանիքների կառուցման, Գեղարքունիքում քամու հետևանքով վնասված տանիքների նորոգման և այլ աշխատանքներ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդգծեց, որ ծրագրով նորոգվող բոլոր տանիքները վնասվել են 2025 թվականին՝ քամու հետևանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)