Երբ որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի զենք տանել, նման թեմայով բանակցություններ կբացենք. Փաշինյան
Երբ որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանել, նման թեմայով բանակցություններ կբացենք, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ «Թրամփի ուղով» Ադրբեջանը զենք, զինամթերք կարողանալո՞ւ է տեղափոխել Նախիջևան, զորք անցնելո՞ւ է, թե՝ ոչ
«Մեր իրականության մեջ կա այդ պրոբլեմը, մենք, ընդհանրապես, խոսում ենք ուրիշների մասին, չենք խոսում մեր մասին: Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ չենք ուզում Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք զենք տանել երկաթուղով և հետ բերել, կորդեգրենք համապատասխան բանաձև և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ցանկացած հարց, որը կվերաբերի տարածքային կոմունիկացիաների բացմանը և «Թրամփի ուղուն» պետք է դիտարկել 5 սկզբունքի շրջանակում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից