Թրամփը մտահոգված չէ Իսրայելի վրա Եվրոպայի ճնշումով․ Politico
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգված չէ եվրոպական երկրների գործողություններով՝ մեծացնելու ճնշումը Իսրայելի վրա և հրեական պետության կառավարությանը մեկուսացնելու նրանց ցանկությունը, հայտնում է Politico-ն:
Չորեքշաբթի օրը Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հաղորդել է, որ Եվրախորհուրդը աջակցում է Իսրայելի դեմ ուղղված միջոցառումների փաթեթին, որն առաջարկել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը՝ ներառյալ մի շարք առևտրային համաձայնագրերի կասեցում: ԵՄ խորհուրդը դեռ պետք է միաձայն հաստատի կամ մերժի Եվրահանձնաժողովի այս առաջարկը: Մինչև այս ընթացակարգի ավարտը՝ միջոցառումներն ուժի մեջ չեն մտնելու:
«Թրամփը չի միանա եվրոպական դաշնակիցներին Իսրայելի վրա ճնշումների մեծացման կապակցությամբ: Բայց նա այս շաբաթ պետական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում», - ասվում է զեկույցում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից