Ինչ պատճառով Լեհաստանի ՊՆ նախարարը կայցելի Կիև
Աշխարհ
Լեհաստանի ՊՆ նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը կմեկնի Կիև՝ Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Wydarzenia թերթը։
«Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Կիև կայցելի Լեհաստանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի պատվիրակության հետ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռազմական համագործակցությունը և Ուկրաինայի պաշտպանության հետագա աջակցությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է՝ այցի ընթացքում Լեհաստանի պաշտպանության նախարարը մտադիր է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ: Բանակցությունների կենտրոնական թեման կլինի մարտական պայմաններում ԱԹՍ-ների կիրառման մասնագետների պատրաստման հարցը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից