Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի Ռամա ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ 

Չինաստանի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են. Խաչատուրյան

Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և նշել. «Ուրախ եմ Ձեզ ընդունել Հանրապետության նախագահի նստավայրում։ Հուսով եմ, որ այս այցելությունը կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը։

Հայ-չինական հարաբերությունները կարելի է դիտարկել երկու մակարդակով։ Առաջինը՝ մեր ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող կապերն են, որոնք ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտ, և այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս։ Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններն են, որոնք սկիզբ են առել 1992 թվականից։

Վերջին օրերին Չինաստանում կայացած բաձր մակարդակի հանդիպումները երկկողմ քաղաքական հարաբերությունները հասցրել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Չինաստանի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են, և ռազմավարական գործընկերության շրջանակում համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի մեր երկրների համար»։

Սու Հույը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Նախ և առաջ թույլ տվեք փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույնները Ձեզ։ Մի քանի օրից Հայաստանը նշելու է Անկախության 34-րդ տարեդարձը, և այս առիթով ցանկանում եմ փոխանցել նաև նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձը։ Իմ պատվիրակության անունից ևս ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Ձեր գործընկերներին այս կարևոր տոնի կապակցությամբ»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-չինական հարաբերությունների տարբեր ուղղություններին։ Երկուստեք ընդգծվել է, որ տնտեսական կապերը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են, և առկա են նոր նախաձեռնությունների համար լայն հնարավորություններ՝ ներառյալ ներդրումային ծրագրերի խթանումը, ենթակառուցվածքների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։

Նշվել է նաև, որ միջազգային հարթակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը նպաստում է փոխադարձ շահերի պաշտպանությանը և երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդմանը։

Անդրադառնալով հումանիտար ոլորտին՝ կողմերը կարևորել են կրթության և գիտության բնագավառներում փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործումը։ Այս առումով որպես հաջողված օրինակ առանձնացվել է Երևանի Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը, որն արդեն տարիներ շարունակ կարևոր դեր է խաղում երկու ժողովուրդների միջև մշակութային և կրթական կապերի ընդլայնման գործում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել Չինաստանի ժողովրդին և իշխանություններին՝ տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական և զարգացմանն ուղղված աջակցության համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրողություններին։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը, որը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգեր
Ամենադիտված