Քննարկվել է ՀՀ–ում կոխլեար իմպլանտ կրող անձանց խոսակցական պրոցեսորների փոխարինման գործընթացը
Հասարակություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի տնօրեն Սալփի Ակարագյանին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետությանն ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքները՝ մասնավորապես Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի և կոխլեար իմպլանտ կրող անձանց խոսակցական պրոցեսորների փոխարինման գործընթացը։
Դիտարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումները․ կարևորվել են վերջիններիս որակյալ աջակցող միջոցների տրամադրումն ու ներառական միջավայրի ապահովումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)