Շիրակի մարզում բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները պոկվել և հայտնվել է երթևեկելի գոտում
Հասարակություն
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Լևան Կ․-ն իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Քեթիի ոլորաններում, վարելու ընթացքում բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոնտեյների ընկնելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարիել Ավետիսյանը և Վաչագան Սարգսյանը։ Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)