ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրենի հետ
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Փոնդեյի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդման և խթանման շուրջ Հայաստանի և Կենտրոնի միջև ձևավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՄԱԿ 80 նախաձեռնությանը, մասնավորապես՝ դրա շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանության կանխարգելման օրակարգի, ինչպես նաև վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը:
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է կանխարգելման միջազգային օրակարգի վերաբերյալ ՀՀ հանձնառությունը և ընդգծել, որ սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը դրա վառ վկայությունն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)