Որն է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշման փոփոխության պատճառը
ԱՄՆ
Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը կարող է կապված լինել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու փորձի հետ: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրոպական աղբյուրները։
«Թրամփի գրառումը կարող է լինել ոչ այլ ինչ, քան Պուտինին հրահրելու փորձ, որը ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ իրական փոփոխության չի հանգեցնի»,-ասված է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ ԵՄ պաշտոնյաներն ու դիվանագետներն ընդգծել են՝ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ամերիկյան առաջնորդի հռետորաբանությունը դեռ կարող է փոխվել:
«Բարեբախտաբար, բայց նաև ցավոք մեզ համար, այն, ինչ Թրամփն ասում է երկուշաբթի, տարբերվում է նրանից, ինչ նա ասել է երեքշաբթի օրը», - նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակիցը՝ անանունության պայմանով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)