Սևանի համայնքային ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի հերթական արդյունքը գրանցվեց սեպտեմբերի 22-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել պանթեոնի մուտքի մոտ։
Մեկնած իրավապահները Սևանի քաղաքային պանթեոնի մուտքի մոտ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահեստատուփ, 120 փամփուշտ և այլ զինամթերք։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել