Գևորգ զորավարի տոնի առթիվ Մայր Աթոռից Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի սրբի մասունքը
Հասարակություն
Սեպտեմբերի 27-ին Ս. Գեւորգ զորավարի տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցի կբերվի սրբի մասունքը։
Ժամը 10:30-ին եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ։
Քանի որ այս տարի տոնը համընկել է 2020 թ. 44-օրյա պատերազմի տարելիցի հետ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Ս. Գեւորգ եկեղեցում Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված մեր հայրենակիցների ու համերկրացիների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)