Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոց պատրաստող տղամարդու
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Աշտարակի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:
Սեպտեմբերի 22-ին` ժամը 9.30-ին, նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդուն պատկանող վագոն-տնակում հայտնաբերվեցին մոտ 25 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով չորս փաթեթ և կանեփի ցողուններ:
Ըստ նրա` մարիխուանան պատրաստել էր վայրաճ կանեփի:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)