Ողբերգական դեպք՝ Սևանում․ կայանված ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
Արտակարգ Պատահար
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում կայանված ավտոտնակի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստիկաններն ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված փողոցում կայանված «Fiat» մակնիշի ավտոտնակում հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացու դի։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Գուրգեն Ավետիսյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել