Ցավով տեղեկացա իմ գործընկեր Վալոդյա Գրիգորյանի անժամանակ մահվան մասին․ Դավիթ Համբարձումյան
Քաղաքական
Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը գրում է. «Ցավով տեղեկացա իմ գործընկեր, հայրենասեր հայ, սիրված համայնքապետ և պարզապես լավ ընկեր Վալոդյա Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:
Ցավակցություններս Վալոդյայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և համախոհներին»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)