Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն. Մակրոն
Քաղաքական
Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:
«Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն: Կամ Իրանը բարի կամքի ժեստ կանի, կվերադառնա խաղաղության և պատասխանատվության ուղի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ կտա կատարել իր աշխատանքը և կտեղափոխի հարստացված ուրանի իր պաշարները, կամ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն: Վաղը ես հնարավորություն կունենամ քննարկել դա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ», – ասել է Մակրոնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)