Ուկրաինայի «խելացի» ավիաբոմբերն ու դեսանտային նավակները ոչնչացվել են. ՌԴ
Քաղաքական
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը փորձել են հարվածել Ռուսաստանի օբյեկտներին կառավարվող ավիաբոմբերով և կիրառել դեսանտային նավակներ Սև ծովում։ Ըստ գերատեսչության՝ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են օգտագործել յոթ «խելացի» ավիաբոմբ, սակայն բոլորն էլ խոցվել են։
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսանտային ուժերով նավակները ևս հայտնաբերվել ու ոչնչացվել են։ Բացի այդ, Ռուսաստանը հարվածել է «Մոտոր Սիչ» գործարանի արտադրամասերին, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին սպասարկող էլեկտրակայաններին և օտարերկրյա վարձկանների տեղակայման կետերին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան պարբերաբար կիրառում է ֆրանսիական Hammer և ամերիկյան JSOW տեսակի կառավարվող ավիաբոմբեր, որոնց թռիչքային հեռավորությունը հասնում է մոտ 64 կիլոմետրի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)