«Ռուսաստանը չի սահմանի Ուկրաինայի նոր սահմանները». Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող սահմանել Ուկրաինայի նոր սահմանները։ Նրա խոսքերը փոխանցում է The Guardian-ը։
«Ռուսաստանը չի սահմանելու նոր սահմաններ Ուկրաինայում»,— նշել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կիևը պատրաստ է տարածքային զիջումների գնալ հանուն խաղաղության։ Նա ընդգծել է, որ երկրի սահմանները պետք է պահպանվեն Ուկրաինայի սահմանադրությամբ նախատեսված ձևով։
Զելենսկին նաև քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նրա հայտարարությունների համար, թե Ռուսաստանը լավ առաջարկ ունի Կիևի համար։ Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Լուկաշենկոն «ապրում է իր սեփական աշխարհում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)