Ֆիլիպ Կիրկորովը ձեռք է բերել եզակի բորդո գույնի Aurus Senat
Հասարակություն
Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը գնել է ռուսական արտադրության շքեղ Aurus Senat ավտոմեքենա, որի արժեքը կախված համալրմանից տատանվում է 25–50 միլիոն ռուբլու սահմաններում։ Կիրկորովը խոստովանել է, որ վաղուց էր հետաքրքրված այս մոդելով և ցանկանում էր աջակցել տեղական արտադրողին։
«Ես պարզապես աջակցում եմ հայրենական արտադրողին։ Aurus-ը վաղուց իմ սերն է։ Կարծում եմ՝ սա աշխարհի լավագույն մեքենան է։ Եվ ահա՝ հիմա այն իմն է»,— ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Մոսկվայում արդեն նկատել են երգչի նոր բորդո գույնի Aurus Senat-ը, որի վրա տեղադրված է արտիստի անվան և ազգանվան առաջին տառերից կազմված հատուկ էմբլեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)