Կարինա Իստոմինան բացահայտեց իր և Ֆյոդոր Սմոլովի ամուսնության պայմանագիրը
Հասարակություն
Ռուս հայտնի բլոգեր Կարինա Իստոմինան, ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի կինը, YouTube-ի հարցազրույցում պատմել է իրենց կնքած ամուսնության պայմանագրի մանրամասները։ Իստոմինայի խոսքով՝ հենց Սմոլովն է առաջարկել կնքել պայմանագիրը․ «Եթե բաժանվենք, նրա ունեցվածքը մնում է իրենը, իմը՝ ինձ։ Դա արդար է։ Բացի այդ, ես վստահ եմ, որ բավական գումար կունենամ երեխային ապահովելու համար», – նշել է նա։
Զույգը ամուսնացել է 2023 թվականի հունիսին․ այդ օրը Մոսկվայի «Դինամոյի» հարձակվողը հրապարակել էր հարսանեկան լուսանկարներ՝ ցույց տալով ամուսնական մատանիները։ Նույն տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ նրանք դստրիկ են ունեցել։
Ֆյոդոր Սմոլովը հայտնի է իր խաղերով «Լոկոմոտիվ», «Կրասնոդար», «Ուրալ» և «Դինամո» ակումբներում, ինչպես նաև Ռուսաստանի ազգային հավաքականում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)