Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» անհավանական հաղթանակը
Սպորտ
Սերբիայի Սուպերլիգայի 10-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» տանը 2-1 հաշվով հաղթել է «Ռադնիչկի 1923»-ին։
Գործող չեմպիոնը մինչև 90-րդ րոպեն պարտվում էր, բայց կարողացել է 10 ֆուտբոլիստով քամբեք անել` տանելով կամային հաղթանակ։
«Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Վլադան Միլոևիչի գլխավորած թիմը Սուպերլիգայում հաղթել է 2025/26 մրցաշրջանի մեկնարկային 8 խաղերը և 24 միավորով առաջին տեղում է, «Ռադնիչկի 1923»-ը 13 միավորով 7-րդն է։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից