ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Ակնալճի եզդիական սրբատեղի
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Ակնալճի եզդիական սրբատեղի և մասնակցել է սրբատեղիի՝ Զիարատի օրվան նվիրված միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, աշխարհի եզդիների համար սեպտեմբերի 29-ն ուխտագնացության օր է։ Ուխտագնացությունն ուղեկցվում է տոնական միջոցառմամբ եւ հարգանքի տուրքով։
Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերն իր առաջնահերթություններից են, և վերահաստատում է նշված ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու իր հանձնառությունը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է