Ֆրանսիայում քննադատել են Զելենսկուն՝ Արևմուտքից միլիարդների պահանջի համար
Աշխարհ
Ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն խիստ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Արևմուտքից ամսական մեկ միլիարդ դոլար պահանջելու համար։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Ֆրանսիան չպետք է «սնանկանա հանուն կոռուպցիայի և արդեն պարտված պատերազմի»։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ երկրի իշխանությունները հայտարարում են բյուջեի պակասի մասին առողջապահության և կենսաթոշակային համակարգերի համար, մինչդեռ Կիևը շարունակում է պահանջել գումարներ և զինատեսակներ։
Ֆիլիպպոն կոչ է արել Փարիզին դադարեցնել ֆինանսական ու ռազմական աջակցությունը Ուկրաինային։ Նշենք, որ օրեր առաջ Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին էր փոխանցել 90 միլիարդ դոլարի սպառազինության ցանկ, որտեղ ներառված էին նաև Tomahawk տեսակի թևավոր հրթիռներ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից