Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասին Ստամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկությունները Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա Թրամփին Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են 

ԱԺ-ում մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկվել են երկրորդ ընթերցմամբ

Քաղաքական

Սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:

Նշվել է, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու և մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաև ռազմական ոստիկանության խնդիրները և լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ:

Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերով առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումը, քանի որ դրանցից հնչող բարձր երաժշտությունն ու ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաև դժվարացնել շչակների ձայնը լսելը, ինչը կարող է խանգարել և շեղել վարորդներին:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ նաև քննարկվել է Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրքն ու հարակից օրենքների փաթեթը: Այն ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Գործադիրն առաջարկում է Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում իրականացվող ծառայողական քննությունները, նշանակվող տույժերն ու խրախուսանքները համապատասխանեցնել Հանրային և Քաղաքացիական ծառայությունների վերաբերյալ օրենքներին, ամրագրել ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նախաձեռնության վարաբերյալ Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնց հիման վրա էլ փաթեթում ընդգրկված նախագծերը լրամշակվել են:

Փոխնախարարի տեղեկացմամբ առաջարկները պայմանականորեն բաժանված են երեք խմբի: Առաջին խմբի առաջարկներն ուղղված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը, երկրորդ խմբինը՝ ոստիկանության մի շարք առանցքային գործառույթների իրականացման հստակեցմանը, իսկ երրորդ խմբի առաջարկները միտված են ոստիկանության և փրկարար ծառայությունում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի լավարկմանը:

Նշվել է, որ անցումային դրույթներում նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ մինչև փաթեթի ուժի մեջ մտնելը նշանակված ծառայողական քննությունները կշարունակվեն նշանակման պահին գործող կարգավորումներով: Փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո դրանք կիրականացվեն արդեն նոր կարգավորումներով:

Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ հստակեցվում է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) կարգավիճակը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Փոխնախարարի խոսքով նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ պատգամավորի՝ 2006 թվականից համակարգի գործունեությունը կարգավորվել է Կառավարության որոշմամբ, և այժմ անհրաժեշտություն է առաջացել այն ամրագրել օրենքով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ
Ամենադիտված