«Զանգեզուրի միջանցքը» կարևոր քայլ կլինի ողջ թյուրքական աշխարհի միավորման համար. թուրք նախարար
Ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտի նախարարների 8-րդ հանդիպման ժամանակ՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» («Թրամփի ուղի») կարևորությունը։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կենսական դեր է խաղում Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է «Զանգեզուրի միջոցով» նոր հնարավորությունների բացումը։ Այս միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապը և կարևոր քայլ կլինի ողջ թյուրքական աշխարհի միավորման համար։ Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից